Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը 2019-ին ունեցել 7 նոր ներկայացում մեծ դահլիճում, 8 թատերական ընթերցումներ՝ փոքր դահլիճում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը:
Հարգարժան բարեկամ Փարավոն Միրզոյան, ստեղծագործական արվեստանոցները պահպանելով որպես հասարակական կազմակերպություն, 3-րդ հանրապետության 1-ին նախագահը էապես վրիպեց։ Լիովին կիսում եմ մտահոգությունդ և փորձում եմ մեր մտահոգությունը վերածել գործընթացի, այն է` ստեղծագործական միությունների գործունեությունը համակարգել «Ստեղծագործական միությունների մասին» օրենքի տիրույթում։
«Իրատեսի» հյուրը «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, Հայաստանի առաջատար դաշնակահար-մենակատար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ՍԵԴՐԱԿ ԵՐԿԱՆՅԱՆՆ է: Նա վերջերս նշեց իր ծննդյան՝ 65 և ստեղծագործական գործունեության 50-ամյակները: Այս և այլ հարցերի է անդրադառնում մեր զրույցը:«Իրատեսի» հյուրը «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, Հայաստանի առաջատար դաշնակահար-մենակատար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ՍԵԴՐԱԿ ԵՐԿԱՆՅԱՆՆ է: Նա վերջերս նշեց իր ծննդյան՝ 65 և ստեղծագործական գործունեության 50-ամյակները: Այս և այլ հարցերի է անդրադառնում մեր զրույցը:
Սիրելի հայրենակիցներ, ուրախ եմ հայտնել, որ իրականություն դարձավ տարիների երազանքս, այն էր՝ լայն հանրությանը հասանելի դարձնել Կոմիտասի գերմաներեն գրված 9 երգերի և մեկ դաշնամուրային ստեղծագործության նոտաների տպագրությունը:
Եվ նորից կզգանք, որ մեր սրտին դու մո՜տ ես,
Մորմոքող հրի՜ պես մեր հիվանդ արյան,
Որ լուսե երգին քո մեր հոգին կարոտ է,
Օ՜, հեռու ընկեր իմ, օ՜, Վահան Տերյան...
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Երևանի պարարվեստի պետական քոլեջի ուսանողների մասնակցությամբ կկայանա «Փոքիկ իշխանը» բալետի ներկայացումը` ըստ Անտուան դը Սենտ Էքզյուպերիի: Ներկայացումը նվիրված է Երևանի պարարվեստի պետական քոլեջի 95-ամյակին:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ‚ ձայնագրել է Կոմիտասի բնօրինակ երկու նվագախմբային պիեսները՝ «Հիշողություն» լարային նվագախմբի համար և «Անտառի գիշերը» սիմֆոնիկ նվագախմբի համար:
Երբ ազդարարվեց Թրամփի ուղերձը Եվրոպային՝ զենքը՝ մեզնից, փողը՝ ձեզնից, եվրամայրաքաղաքաներից հնչեցին դրական պատասխաններ: Հայտարարեցին զենքի գնման վրա հսկայական գումարներ ծախսելու պատրաստակամության մասին՝ պատերազմի շարունակությունը Ուկրաինայում ապահովելու համար: Սակայն այսօր արդեն կան անհամաձայնություններ, թե ով է վճարելու...